Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրար մեջ փնտրենք հույսն էլ, հավատն էլ, փրկությունն էլ

Իրար մեջ փնտրենք հույսն էլ, հավատն էլ, փրկությունն էլ
07.11.2024 | 09:41

Ամեն տեղ փրկություն ենք փնտրում, հույս ենք փնտրում, ամեն տեղ ու ամենքի մեջ, բացի իրական տեղից։ Մեկ դեպի Ամերիկա ենք նայում, մեկ՝ Եվրոպա, մեկ՝ Ռուսաստան, մեկ՝ օտար երկրի գործող իշխանությանը, մեկ՝ ընդդիմությանը, մեկ՝ անվանի ֆուտբոլիստին, մեկ՝ անվանի երաժշտին, մեկ պատմությանն ենք նայում, մեկ՝ գալիքին, այդպես էլ իրական տեղում չփնտրելով:

Իրական տեղը հենց մեր մեջ է։ Իրար պետք է նայենք, իրար մեջ փնտրենք հույսն էլ, հավատն էլ, փրկությունն էլ։ Մենք ենք մեր ամեն ինչը, որ կարող ենք անշահախնդիր կյանքը տալ, առողջությունը տալ, ունեցվածքը տալ հանուն Հայրենիքի փրկության, հզորացման, ուժեղացման, հաղթանակի: Հենց ինքներս մեզ դեմքով դարձանք, հենց ինքներս մեզ նայեցինք, որպես մեր փրկիչ, որպես մեր հզորացման ուժ, այ այդ ժամանակ էլ բռունցքով անակնկալ կիջնենք թշնшմու գլխին:

ԼՈՒՅՍ տանք տղերքին:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3030

Մեկնաբանություններ